«Ռեալ Սոսյեդադը» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանի հետ

«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Սերխիո Գոմեսը տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադ»: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029/30 մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 23-ամյա իսպանացու տրանսֆերը «Սոսյեդադին» արժեցել է 10 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: «Սիթին» կկարողանա հույս դնել ևս 30%-ի վրա, եթե ֆուտբոլիստը վերավաճառվի:

Գոմեսն անցել է «Բարսելոնայի» դպրոցը և 2018 թվականի սկզբին պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ 2019-ից 2021 թվականներին նա վարձավճարով հանդես է եկել «Հուեսկայում»։ 2021 թվականի ամռանը Գոմեսը տեղափոխվեց «Անդերլեխտին», իսկ մեկ տարի անց նա հայտնվեց «Մանչեսթեր Սիթիում»: