Յուրգեն Կլոպը նշանակվել է «Լիվերպուլի» բարեգործական հիմնադրամի պատվավոր դեսպան

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դարձել է ակումբի բարեգործական հիմնադրամի պատվավոր դեսպանը, հաղորդում է պաշտոնական կայքը։

2024 թվականի հունվարի վերջին Կլոպը հայտարարեց 2023/24 մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու մասին։

Կլոպը ակումբը գլխավորում է 2015 թվականից։ Նրա գլխավորությամբ «Լիվերպուլը» նվաճեց յոթ գավաթ։