Ջոշուա Զիրկզեն ժամանել է Անգլիա՝ պայմանագիր կնքելու համար

Ջոշուա Զիրկզեն ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ պայմանագիր կնքելու համար։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր հարձակվողը բուժզննում է անցնում, ապա անձնական հանդիպում կլինի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և պայմանագրի ստորագրում։

Համաձայնագիրը կգործի մինչև 2029 թվականի հունիսը՝ հաջորդ մրցաշրջանի համար երկարաձգելու հնարավորությամբ։

42,5 միլիոն եվրոյի տրանսֆերային գումարը «Բոլոնիային» տրանշներով կվճարվի երեք տարվա ընթացքում։