Գարեթ Սաութգեյթը Իսպանիային անվանել է EURO-2024-ի եզրափակչի ֆավորիտ։
Հուլիսի 14-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչում Անգլիան կխաղա Իսպանիայի հետ։
«Նրանք իրավամբ կարող են համարվել ֆավորիտներ այն ամենի համար, ինչ ցույց տվեցին այս մրցաշարում: Նրանք լավագույն թիմն էին։
Նրանք դեռ մեկ օր ունեն պատրաստվելու, իսկ վերջին երեք եզրափակիչներում, գուցե ավելի շատ, սա շատ նշանակալի գործոն էր, ուստի պետք է վերականգնվելու հնարավորություն գտնենք։
Տակտիկապես մենք պետք է կատարյալ լինենք, քանի որ նրանք շատ լավ թիմ են։ Բայց գիտեք, մենք եզրափակիչում ենք»,- ասել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։