Կիլիան Մբապպեն պատրաստվում է գնել ֆրանսիական ակումբը

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն պատրաստվում է գնել ֆրանսիական «Կաեն» ֆուտբոլային ակումբը, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ Մբապպեի ընտանիքը այդ ակումբում ներդրումներ կատարելը դիտարկում է որպես լրացուցիչ եկամտի աղբյուր։ Առաջիկա մրցաշրջանում «Կաենը» հանդես կգա ֆրանսիական Լիգա 2-ում։

Հուլիսի 16-ին Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապպեին կներկայացնի թիմի նորեկ։