Հայտնի է, թե երբ շարք կվերադառնա Ֆրենկի դե Յոնգը

Հայտնի է դարձել, թե երբ շարք կվերադառնա ու կկարողանա  մարզվել «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։

Լրագրող Աշրաֆ Բեն Այադի խոսքերով, դե Յոնգը կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ երեք-չորս շաբաթից, սակայն խաղացողից ժամանակ կպահանջվի օպտիմալ մարզավիճակ հավաքելու համար:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը։ 2023/24 մրցաշրջանում դե Յոնգը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։