Դարվին Նունյեսին սպառնում է երկարաժամկետ որակազրկում

Ուրուգվայի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին սպառնում երկարաժամկետ որակազրկում՝ Կոլումբիայի հետ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչից հետո երկրպագուների հետ զանգվածային ծեծկռտուքին մասնակցելու համար։

Ծեծկռտուքի ժամանակ ուրուգվայցին աթոռ է նետել իրեն վիրավորող երկրպագուների ուղղությամբ։ Ինչպես նշում է Daily Mail-ը, CONMEBOL-ը կուսումնասիրի այս պատահարը և պատիժ կընտրի Նունյեսի համար: Նշվում է նաև, որ 25-ամյա խաղացողի որակազրկումը կարող է ազդել նաև ակումբային խաղերի վրա։

Հիշեցնենք, որ Ուրուգվայը 0-1 հաշվով պարտություն կրեց Կոլումբիայից և դուրս մնաց Ամերիկայի գավաթի խաղարկությունից։ Մրցաշարի եզրափակիչ խաղում Կոլումբիայի հավաքականը կհանդիպի Արգենտինայի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին ժամը 04։00-ին։