Տիջանի Ռեյնդերսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում

Նիդեռլանդների հավաքականի և «Միլանի» կենտրոնական կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

«Ռեալում» դիտարկում են Տիջանիին որպես Յոսուա Կիմիխին այլընտրանք։ Եթե ​​«Բավարիայի» ֆուտբոլիստի տրանսֆերը ձախողվի, իսպանացիները կդիտարկեն հոլանդացի ֆուտբոլիստի տարբերակը։

Ռեյնդերսը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս անցած ամառվանից: Կողմերի միջև աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2028 թվականին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։