«Չելսին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են առաջարկել հարձակվող Ռոմելու Լուկակուին ու կիսապաշտպան Չեզարե Կասադեյին, որպեսզի նվազեցնեն 25-ամյա նիգերիացու տրանսֆերային արժեքը։
Վիկտորի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։