Քոուլ Պալմեր. «Այս խաղը փոխելու է մեր կյանքը»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Քոուլ Պալմերը կիսվել է Իսպանիայի հետ EURO-2024-ի եզրափակչի սպասելիքներով։

«Ակնհայտ է, որ այս խաղը փոխելու է մեր կյանքը, մեր ընտանիքների կյանքը և կստիպի բոլորին հպարտանալ մեզանով: Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել: Կարծում եմ, եթե հասնես եզրափակիչ, պետք է ավարտես գործը։

Հիանալի է եզրափակիչ դուրս գալը, և պետք է վայելել այն, քանի որ կյանքում նման պահեր շատ չեն լինում: Բոլորն իսկապես ցանկանում են հաղթել»,- ասել է Պալմերը ազգային հավաքականի YouTube-ի ալիքին։