CONMEBOL-ը հետաքննում է ուրուգվայցի ֆուտբոլիստների և կոլումբիացի երկրպագուների ծեծկռտուքը

CONMEBOL-ը մեկնաբանել է Ուրուգվայի ֆուտբոլիստների և կոլումբիացի երկրպագուների ծեծկռտուքը։

Հուլիսի 11-ին Ուրուգվայի հավաքականը COPA AMERICA-ի կիսաեզրափակչում պարտվեց Կոլումբիայի ընտրանուն (0:1): Խաղից հետո հենց մարզադաշտի տրիբունաներում ծեծկռտուք է սկսվել ուրուգվայցի ֆուտբոլիստների և կոլումբիացի երկրպագուների միջև։

Միջադեպի ամենանշանավոր դեմքերից մեկը «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսն էր: Հարձակվողը հարձակվել է կոլումբիացիների բազմության վրա՝ բռունցքներով հարվածելով։

Դրվագներից մեկում հարված է ստացել նաև ինքը՝ գլխին։ Դարվինը փորձել է աթոռ նետել երկրպագուների վրա։