Հայտնի է, թե որտեղ կշարունակի կարիերան Անխել դի Մարիան

Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Անխել դի Մարիան 2024/25 մրցաշրջանում հանդես կգա «Բենֆիկայի» կազմում։

Հուլիսի 1-ին ավարտվել է 36-ամյա վինգերի պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ։ Այնուամենայնիվ, ըստ A Bola-ի, Դի Մարիան մեկ մրցաշրջանով նոր պայմանագիր կկնքի «արծիվների» հետ: Կողմերն արդեն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, իսկ արգենտինացին պայմանագիրը պաշտոնապես կստորագրի COPA AMERICA-ի ավարտից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն կա «Բեշիքթաշից» և «Ռոսարիո Սենթրալից»։

Նախորդ մրցաշրջանում Դի Մարիան բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» 48 խաղում դարձել է 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։