CONFERENCE LEAGUE. «Ուրարտուն» կամային հաղթանակ տոնեց

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում «Ուրարտուն» արտագնա խաղում մրցեց էստոնական «Կալև Տալինի» դեմ։

Երևանյան ակումբի սաները կարողացան կամային հաղթանակի հասնել։

Հաշիվը բացեց մրցակիցը խաղի 11-րդ րոպեին։ 17 րոպե անց Էդգար Մովսեսյանը հավասարեցրեց։

77-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը դուբլ ձևակերպեց ու հաղթանակ պարգևեց։