Հայկական ակումբները մեկնարկել են Եվրավագավաթային հանդիպումները։ Երեկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում արտագնա մրցավեճում մրցեց Դինամո «Մինսկի» դեմ։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։
Այսօր Կոնֆերենցիաների Լիգայում պայքարի մեջ է մտնում Երևանի «Նոան», ով ունեցավ մի շարք համալրումներ։ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մեր թիմը կմրցի մակեդոնական «Շկենդիայի» դեմ։
Արդեն հայտնի է հայկական ակումբի մեկնարկային կազմը․ Օգնեն Չանչարևիչ, Ալեքսանդր Միլկովիչ, Պաբլո, Գոնսալո Սիլվա, Հելդեր Խոսե Ֆերեյրա, Արտյոմ Ավանեսյան, Մարտին Գամբոս, Գոռ Մանվելյան, Հովհաննես Համբարձումյան, Մաթեուս Այաս, Էրալդո Ցինարի։