Սերու Գիրասին վնասվածքի պատճառով կարող է չտեղափոխվել գերմանական ակումբ

Դորտմունդի «Բորուսիան» մեկ քայլ է հեռու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասիին ձեռք բերելուց, ով նախորդ մրցաշրջանում դարձավ Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն:

Այնուամենայնիվ, տրանսֆերը կարող է ձախողվել վերջին պահին: «Բորուսիան» հայտնել է, որ Գիրասիի բուժզննման ժամանակ 28-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել է վնասվածք, որը լրացուցիչ հետազոտություն է պահանջում։

Ֆուտբոլիստի հետ 4 տարվա պայմանագրի ստորագրումը հետաձգվել է, քանի դեռ նա երկրորդ բուժզննում չի անցել։ Անցած մրցաշրջանում Գիրասսին Բունդեսլիգայի 28 խաղում դարձել է 28 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։