«Վիլյառեալի» նախագահ Ֆերնանդո Ռոխը դատապարտվել է 11 ամիս 28 օր ազատազրկման հարկային խարդախության համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Մեղադրանք է առաջադրվել նաև իսպանական ակումբից ևս 11 հոգու։
Նշվում է, որ գործով մեղադրյալները մանիպուլյացիաներ են իրականացրել «դեղին սուզանավի» տնային մարզադաշտի վերակառուցման հետ կապված՝ հարկեր վճարելուց խուսափելու համար 2004 և 2005 թվականներին աշխատանքի արժեքի մասին սխալ տեղեկություններ տրամադրելով։ Խոսքը 525․440 եվրոյի գողության մասին է։
Անցած մրցաշրջանի վերջում «Վիլյառեալը» զբաղեցրել է ութերորդ տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։