Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել ազգային հավաքական

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՄՆ ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ազգային հավաքականի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Կլոպի հետ։

ԱՄՆ-ը նոր մարզիչ է փնտրում Գրեգ Բերհալտերի պաշտոնանկությունից հետո՝ նրա գլխավորությամբ թիմը չկարողացավ հաղթահարել COPA AMERICA-ի խմբային փուլը, թեև մրցաշարի տանտերն էր։

Միացյալ Նահանգները պատրաստվում է հյուրընկալել Աշխարհի 2026 թվականի առաջնությունը Կանադայի և Մեքսիկայի հետ միասին։

Կլոպն այս պահին առանց աշխատանքի է։ Գերմանացի մասնագետն ասել է, որ մտադիր է մեկ տարով ընդմիջել։