Հայտնի է դարձել EURO-2024-ի եզրափակիչ խաղի մրցավարի անունը

35-ամյա ֆրանսիացի մրցավար Լետեքսիեն նշանակվել է EURO-2024-ի եզրափակիչ Իսպանիա – Անգլիա խաղի գլխավոր մրցավար, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանա կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, Բեռլինի Օլիմպիաշտադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։

EURO-2024-ում Լետեքսիերն աշխատել է խմբային փուլի երկու խաղում՝ Խորվաթիա – Ալբանիա (2։2) և Դանիա – Սերբիա (0։0), ինչպես նաև 1/8-րդ եզրափակիչ Իսպանիա – Վրաստան (4։1) խաղում։