«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մոտ ապագայում կարող է վիրահատության ենթարկվել։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ հոլանդացի ֆուտբոլիստը դեռևս ծնկի հետ կապված խնդիրներ ունի։ Հաղորդվում է, որ առաջիկա օրերին «Բարսելոնայի» բժիշկները կորոշեն՝ արդյոք կիսապաշտպանը պետք է շարունակի բուժումը։
Հիշեցնենք, որ Ֆրենկին վնասվածքի պատճառով բաց էր թողել EURO-2024-ը։