«Միլանը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մոնակոյի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի հետ, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստն ընդունել է իտալական ակումբի առաջարկը և պատրաստ է հինգ տարվա պայմանագիր կնքել՝ մրցաշրջանում 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։ Սակայն կիսապաշտպանի տրանսֆերի գումարը կարող է խոչընդոտ դառնալ գործարքն ավարտին հասցնելու համար։
Նշվում է, որ «Մոնակոն» պատրաստ է խաղացողին վաճառել առնվազն 25 միլիոն եվրոյով։
2023/24 մրցաշրջանում Ֆոֆանան Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է թիմի 32 հանդիպման, որոնցում խփել է չորս գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում։