«Ֆուլհեմի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Պալինյան տեղափոխվել է «Բավարիա»։
Կողմերը համաձայնության են եկել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
Անցած մրցաշրջանում Պալինյան «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։