Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CONMEBOL) պաշտոնական հայտարարություն է տարածել Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչի խաղից հետո Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստների և կոլումբացի երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո։
Կոլումբիայի հավաքականը հաղթեց՝ 1։0 հաշվով և մրցաշարի եզրափակչում կմրցի Արգենտինայի հետ։
«CONMEBOL-ը խստորեն դատապարտում է ֆուտբոլի վրա ազդող ցանկացած բռնության ակտ: Մեր աշխատանքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ֆուտբոլը մեզ կապում և միավորում է իր դրական արժեքներով։ Անհանդուրժողականության կամ բռնության տեղ չկա խաղադաշտում կամ դրանից դուրս։
Մենք խրախուսում ենք բոլորին մնացած օրերին օգտագործել իրենց ողջ կիրքը՝ աջակցելու իրենց թիմերին և անմոռանալի ժամանակ անցկացնելու համար»,- ասված է CONMEBOL-ի տարածված հայտարարության մեջ։