Վիրջիլ վան Դեյկ. «Ես իսկապես չեմ ուզում մեղքը բարդել մրցավարի վրա»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայից կրած պարտությունը (1։2)։

«Ամոթ է, որ մենք այս գոլն այդքան ուշ ընդունեցինք, և հիմա դատարկաձեռն ենք հեռանում Գերմանիայից։ Դու տալիս ես ամեն ինչ, բոլորը տալիս են ամեն ինչ, իսկ հետո վերջին րոպեին գոլ ես ընդունում, դա ուղղակի տհաճ է, կներեք»,- ասել է հոլանդացին։

Վան Դեյկին հարցրել են նաև, թե ինչ է մտածում վիճելի 11 մետրանոցի մասին, որի շնորհիվ Անգլիան 18-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։

«Այն, որ մրցավարն այդքան արագ վազեց հանդերձարան, ինքնին խոսում է։ Բայց ես իսկապես չեմ ուզում մեղքը բարդել մրցավարի վրա։ Ես կանգնած էի այնտեղ, բայց չգիտեմ՝ ինչ ասել այդ մասին», – Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Telegraaf-ը։