Ռոնալդ Կուման. «VAR-ը ոչնչացնում է ֆուտբոլը»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է EURO-2024-ի կիսաեզրափակչի Անգլիայի հետ խաղում (1։2) իր թիմի նկատմամբ 11 մետրանոց նշանակելու մրցավարների որոշման մասին։

Սկզբում մրցավարը 11 մետրանոց չէր նշանակել հոլանդացիների դարպասին, սակայն VAR-ով դրվագը դիտելուց հետո մրցավարը փոխեց իր որոշումը, որից հետո անգլիացի հարձակվող Հարի Քեյնը 18-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց։

«Իմ կարծիքով, 11 մետրանոցը չպետք է նշանակվեր։ Նա հարվածեց գնդակին, և նրա խաղակոշիկները շփվեցին։ Կարծում եմ, որ մենք չենք կարող ինչպես հարկն է ֆուտբոլ խաղալ և դա VAR-ի պատճառով է: Սա իսկապես ոչնչացնում է ֆուտբոլը»,- Կումանի խոսքը մեջբերում է BBC-ն։