Գարեթ Սաութգեյթ․ «Մեզ անհավանական բարդ խաղ է սպասվում մրցաշարի այս պահին լավագույն թիմի դեմ»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ամփոփել է Եվրոյի կիսաեզրափակչում Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1), ինչպես նաև կիսվել Իսպանիայի հետ մրցաշարի եզրափակչում իր սպասելիքներով։

«Ես շատ հպարտ եմ, որ Անգլիային տարել եմ առաջին խոշոր եզրափակիչ։ Հիմա ցանկանում ենք հաղթել Իսպանիայի հավաքականին, դժվար է լինելու։

Չեմ կարծում, որ մենք արժանի էինք պարտության այս երեկո: Ես կարծում էի, որ մենք հիանալի խաղ անցկացրեցինք։ Ես շատ գոհ էի իմ թիմի խաղի որակից։ Մենք եկել ենք պատմություն կերտելու։

Մեզ անհավանական բարդ խաղ է սպասվում մրցաշարի այս պահին լավագույն թիմի դեմ։ Բայց մենք դեռ այստեղ ենք։ Մենք պայքարում ենք իսկապես լավ խաղի շնորհիվ»,- Սաութգեյթի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։