Մեմֆիս Դեպայը վնասվածք է ստացել

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը վնասվածք է ստացել EURO-2024-ի կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում։

30-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվել է հանդիպման 35-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Յոեի Վերմանը։

Թիմերի միջև հանդիպումը տեղի է ունենում Դորտմունդում։