«Բարսելոնան» պատասխանել է ՊՍԺ-ի առաջարկին

«Բարսելոնան» մերժել է ՊՍԺ-ի 250 միլիոն եվրոյի առաջարկը եզրային հարձակվող Լամին Յամալի համար, հայտնում է EFE-ն։

Նշվում է, որ կատալոնական ակումբի սպորտային բաժինը չի էլ դիտարկել Յամալի տրանսֆերի հետ կապված առաջարկը, որը ենթադրաբար գալիս է ՊՍԺ-ից։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը և կարող է երկարաձգվել մինչև 2028 թվականը, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան։ Կատալոնական թիմի հետ Յամալի պայմանագրում նշված փոխհատուցման չափը կազմում է 1 միլիարդ եվրո։

Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 16-ամյա Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2023/24 մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 50 խաղում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։