«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկ քայլ է բաժանում «Բեշիքթաշ» տեղափոխվելուն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ և տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով, իսկ տրանսֆերային գումարը կկազմի 3 եվրո միլիոն։
2023/24 մրցաշրջանում Իմոբիլեն «Լացիոյի» կազմում անցկացրած 43 խաղում խփել է 11 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։