«Յուվենտուսը» հայտարարել է «Նիցայի» կենտրոնական կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամի տեղափոխության մասին։
23-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
Նախորդ մրցաշրջանում Թյուրամը «Նիցայի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։