Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Լա Լիգա

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Սան Պաուլոյի» 32-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկ են անում Մադրիդի «Ատլետիկոն» և «Ռեալ-Սոսյեդադը»։ Խամեսին ոգևորում է «Ատլետիկոյի» հետաքրքրությունը և ուրախ կլիներ տեղափոխվել մադրիդյան ակումբ։

Իսպանիայում կոլումբիացին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Նրա գործող պայմանագիրը բրազիլական թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում Խամեսը դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։