Կոլումբիացի երգչուհի Շակիրան ելույթ կունենա 2024 թվականի Կոպա Ամերիկայի եզրափակչում։
Ինչպես հայտնում է CONMEBOL-ը՝ 47-ամյա Շակիրան հանդես կգա ընդմիջման ժամանակ մրցաշարի եզրափակիչ խաղում, որը կանցկացվի Մայամիում՝ «Հարդ ռոք» մարզադաշտում։
Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին։ Մրցաշարի եզրափակչում Արգենտինայի հավաքականը կմրցի Կոլումբիայի հետ։