Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվեց բրազիլական ակումբ

«Ասթոն Վիլան» հայտարարել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի՝ բրազիլական «Վասկո Դա Գամա» վարձավճարով տեղափոխվելու մասին։

32-ամյա բրազիլացու վարձավճարը բրազիլական թիմում նախատեսված է լինելու մեկ մրցաշրջանով։

Անցած մրցաշրջանում Կոուտինյոն վարձավճարով հանդես է եկել քաթարական «Ալ-Դուհեյլում» և 22 խաղում դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։