Մարիո Սուարես․ «Նրանք գիտեն, թե ինչպես վարվել՝ կախված խաղի ընթացքում ստեղծված իրավիճակից»

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարիո Սուարեսը մեկնաբանել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Իսպանիան չի դադարում զարմացնել։ Նրանք գիտեն, թե ինչպես վարվել՝ կախված խաղի ընթացքում ստեղծված իրավիճակից։ Նրանք գիտեն, թե երբ պահել գնդակը և երբ առաջ վազել։

Հուսով եմ, որ նրանք կարող են նույն կերպ ավարտել և նվաճել տիտղոսը»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։