Դանի Օլմո․ «Կապ չունի՝ մենք կմրցենք Անգլիայի, թե Հոլանդիայի հետ»

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։

«Մենք իսկապես մոտ ենք հիմա։ Մեկ քայլ այն կողմ։ Մենք անհավանական թիմ ունենք, բայց մենք քրտնաջան աշխատել ենք դրան հասնելու համար։ Եվ մենք լիովին արժանի էինք մեր տեղը եզրափակիչում։ Ինձ համար ընդհանրապես կապ չունի՝ մենք կմրցենք Անգլիայի, թե Հոլանդիայի հետ»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի հուլիսի 10-ին կայանալիք Հոլանդիա – Անգլիա խաղում։