Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամփոփել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը (1։2)։
«Նրանք մեզ տարան Եվրոյի կիսաեզրափակիչ և ստիպեցին մեզ դողալ մինչև վերջին վայրկյանը։ Շնորհակալություն»,- գրել է Մակրոնը սոցցանցերում։
EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Հոլանդիա – Անգլիա հանդիպման հաղթողի հետ։