Գարեթ Սաութգեյթը կարող է ասպետի կոչում ստանալ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը ասպետի կոչում կստանա, եթե ազգային հավաքականը հաղթի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում, հայտնում է The Telegraph-ը։

EURO-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկում» կհանդիպի Հոլանդիայի հետ։

Սաութգեյթը գլխավորել է Անգլիայի հավաքականը 2016 թվականի սեպտեմբերին։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականն անցկացրել է 100 հանդիպում՝ հաղթելով 63 անգամ, կրելով 17 պարտություն, ևս 20 անգամ ոչ-ոքի խաղացել։