Կիլիան Մբապպե․ «Ուզում էի Եվրոպայի չեմպիոն դառնալ, բայց չստացվեց»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն EURO-2024-ի կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո (1։2) կիսվել է իր հույզերով։

«Նրանք մեզանից լավ հանդիպում անցկացրին: Պետք է նորից դիտենք հանդիպումը։ Մենք արագ երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղակեսում մենք հնարավորություններ ունեինք հավասարեցնելու հաշիվը, բայց դա տեղի չունեցավ։

Մրցաշարը ձախողվեց. Ուզում էի Եվրոպայի չեմպիոն դառնալ, բայց չստացվեց։ Սա ֆուտբոլ է։ Պետք է առաջ շարժվել։ Երկար տարի է անցել, արձակուրդ եմ գնում հանգստանալու, սա ինձ շատ կօգնի։ Մենք գնում ենք տուն, և ես պետք է հանգստանամ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։