«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է EURO-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։
16-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 21-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ տուգանային հրապարակից դուրս կատարած գեղեցիկ հարվածով։
Հանդիպումն ավարտվել է Իսպանիայի հաղթանակով՝ 2։1 հաշվով։ EURO-2024-ի եզրափակչում «կարմիր ֆուրիան» կխաղա Անգլիա-Հոլանդիա խաղի հաղթողի հետ։