Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։ «Ռոսոներիները» ֆուտբոլիստին պայմանագիր է պատրաստել երեք մրցաշրջանի համար՝ տարեկան մոտավորապես 4 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշենք, որ գործող պայմանագիրը 31-ամյա Ալվարո Մորատային կապում է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։ Աշխատանքային պայմանագիրը 13 միլիոն եվրոյի գնման տարբերակ է պարունակում։