Աշխարհի 2010 թվականի չեմպիոն Խեսուս Նավասը կլինի Իսպանիայի հավաքականի մեկնարկային կազմում EURO-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի դեմ հանդիպմանը։
Ինչպես հայտնում է Opta-ն՝ 38-ամյա պաշտպանը կդառնա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ամենատարեց մասնակիցը մրցաշարի պատմության մեջ։
Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։