«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Իսպանիայի հավաքականի կազմում մեկնարկային կազմում է EURO-2024-ի կիսաեզրափակչի Ֆրանսիայի հետ հանդիպմանը։
16-ամյա ֆուտբոլիստը կդառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Այսպիսով Յամալը առաջ անցավ լեգենդար բրազիլացի Պելեից, ով 17 տարեկանում խաղացել է 1958 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։