«Բարսելոնան» որոշում է կայացրել Ռաֆինյայի ապագայի հետ կապված

«Բարսելոնան» դժվար թե կարողանա համոզել թիմի հարձակվող Ռաֆինյա Դիասին հեռանալ ակումբից։ Լրագրող Խոակիմ Պիերայի տեղեկություններով՝ նման ելքը գրեթե անհնար է համարվում։

Աղբյուրի համաձայն՝ Ռաֆինյան իր նախկին գործակալ, այժմ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուին հասկացրել է, որ մտադիր չէ հեռանալ թիմից այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բրազիլացին ցանկանում է մնալ «Կամպ Նոուում», քանի որ իրեն երջանիկ է զգում ներկայիս ակումբում։

2022 թվականի ամռանը Ռաֆինյան 57 միլիոն եվրոյի դիմաց անգլիական «Լիդսից» տեղափոխվեց «Բարսելոնա»։