Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Ալ-Շաբաբ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Ալ-Շաբաբ», հայտնում է լրագրող Ռուդի Գալետին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբն արդեն բանակցություններ է վարում դարպասապահի հետ։ Հաղորդվում է, որ այս առաջնությունից կա ևս մեկ անանուն թիմ, որը կապ է հաստատել իսպանացու հետ։

Դավիդ դե Խեան մնում է ազատ գործակալ 2023 թվականի հուլիսին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։ 2022/2023 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 58 հանդիպման, որոնցից 25-ում դարպասն անառիկ է պահել։