«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պաշտոնական առաջարկ է արել «Էվերթոնին»

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պաշտոնական առաջարկ է արել «Էվերթոնին» կենտրոնական պաշտպան Ջարեդ Բրանթվեյթի համար:

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «կարմիր սատանաները» 22-ամյա ֆուտբոլիստի համար 45 միլիոն ֆունտ են առաջարկել, ինչպես նաև պատրաստ են ավելի ուշ վճարել լրացուցիչ 5 միլիոն ֆունտ բոնուսներ: «Էվերթոնը» այդ գումարը համարում է քիչ եւ ցանկանում է խաղացողի համար ստանալ 65-70 միլիոն ֆունտ ստերլինգ։

2023/24 մրցաշրջանում Բրանթվեյթը ակումբային մակարդակով անցկացրել է 41 հանդիպում և խփել 3 գոլ։