«Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը կգլխավորի Ուելսի հավաքականը

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան գրեթե համաձայնության է եկել Քրեյգ Բելամիին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում, հայտնում է BBC-ն։

Այս պաշտոնում 44-ամյա մասնագետը կփոխարինի Ռոբ Փեյջին, ով չկարողացավ ազգային թիմին հասցնել EURO-2024 և հեռացվեց աշխատանքից։ Նշվում է, որ Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներ էին նաեւ Թիերի Անրին ու Վիլի Սանյոլը։

Բելամին հայտնի է որպես ֆուտբոլիստ՝ «Նյուքասլում», «Լիվերպուլում», «Մանչեսթեր Սիթիում» և այլ ակումբներում ունեցած ելույթներով։ Ուելսի հավաքականի կազմում անցկացրած 78 խաղում նա խփել է 19 գոլ։

Բելամին իր մարզչական կարիերան սկսել է 2015 թվականին «Քարդիֆի» ակադեմիայում։ 2019-2021 թվականներին նա աշխատել է «Անդերլեխտում»։ 2022 թվականի ամռանը Բելամին միացավ «Բարնլիի» շտաբին։