Մարզակոշիկ արտադրող ընկերությունը վերանվանվել է Տոնի Կրոսի պատվին 🎥

Սպորտային հագուստ արտադրող ընկերությունը մոդելը վերանվանել է գերմանացի նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսի պատվին։

«Տոնի Կրոս և 11pro. սեր առաջին հայացքից, ընկերություն մինչև վերջին հարվածը. Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ adidas 11pro-ն ապագայում կվերաբրենդավորվի որպես adidas TKpro», – նշել է adidas-ը:

Կրոսը կոշիկների այս մոդելով խաղացել է 12 տարի։ Չնայած այն հանգամանքին, որ 2015 թվականին ապրանքանիշը դադարեցրեց այս մոդելի զանգվածային արտադրությունը։