Էդուարդ Սպերցյանը 2024/25 մրցաշրջանում կլինի «Կրասնոդարի» ավագը

Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանից «Կրասնոդարում» կկրի ավագի թեւկապը։ Այս մասին թիմի ներկայացման ժամանակ հայտարարել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս կարգավիճակում Սպերցյանը փոխարինել է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ով այս ամառ է տեղափոխվել ՊՍԺ։

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։