«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Չելսիից» ֆուտբոլիստին գնելու տարբերակը

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Չելսիից» պաշտպան Բեն Չիլվելին գնելու տարբերակը, հայտնում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է խաղացողի, ով կարող է մրցակցել Լյուկ Շոուի հետ պաշտպանության ձախ եզրում, ինչպես նաև խաղալ նրա փոխարեն՝ հաշվի առնելով անգլիացու վնասվածքների պատմությունը:

Շոուն փետրվարից չի խաղացել «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ ապաքինվում է ազդրի վնասվածքից: Այնուամենայնիվ, Անգլիայի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Լյուկին տարավ EURO-2024, որտեղ նա շարունակեց վերականգնվել մինչև փոխարինման դուրս եկավ Շվեյցարիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում։

Ինքը՝ Չիլվելը, բաց թողեց «Չելսիի» 2023/24 մրցաշրջանի վերջին յոթ խաղերը՝ ծնկի վնասվածքի պատճառով։