Քոնոր Գալագերը այս ամառ կմիանա մադրիդյան ակումբին

Հավանականություն կա, որ «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալագերը այս ամառ կմիանա Մադրիդի «Ատլետիկոյին»:

Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ իսպանական ակումբը ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆավորիտ է: Այնուամենայնիվ, տրանսֆերի շուրջ բանակցությունները խոստանում են բարդ լինել, քանի որ «Չելսին» շատ թանկ է գնահատում Գալագերին:

Հիշեցնենք, որ Քոնորի պայմանագիրը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։