Պաշտոնական. Վալդեմար Անտոնը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» պայմանագիր է կնքել «Շտուտգարտի» 27-ամյա պաշտպան Վալդեմար Անտոնի հետ։

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում իմ առաջին խաղին Դորտմունդում: Նրանք բարձրակարգ ակումբ են և նոր են հասել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Սա ցույց է տալիս նրանց ներուժը»,- ասել է ֆուտբոլիստը: